«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ նվազեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ նվազեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները
31.07.2018 | 19:03

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ վերանայվել են հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները, և հուլիսի 31-ից տրամադրվում են գործող սակագներից 1% նվազեցված դրույքաչափով: ՀՀ դրամով հիփոթեքային վարկերն առաջարկվում են տարեկան սկսած 10% դրույքաչափից, 20 տարի մարման ժամկետով:

Նվազեցվել են նաև «Բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկերի դրույքաչափերը: Այդ ծրագրի շրջանակում հուլիսի 31-ից տրամադրվող վարկերի տոկոսադրույքը կազմում է 8 %, որից 2 %-ը սուբսիդավորվում է Երևանում, իսկ 4 %-ը` ՀՀ մարզերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում:

Դիտվել է՝ 8673

Մեկնաբանություններ